ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

ԱՄՆ-ի նախագահը քննադատել է ռուսական օդուժի գործողությունները

0
Ռուսական ռազմական ինքնաթիռները շարունակում են կետային հարվածներ հասցնել Սիրիայում, այսօր հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական նեկայացուցիչ, գեներալ Իգոր Կոնաշենկովը՝ ռուսական օդուժի գործողությունները բնորոշելով «բարձր արդյունավետությամբ իրականացված»:


Նրա խոսքով, վերջին մեկ օրում ռուսական Су-34 և Су-24М ինքնաթիռները Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 9 օբյեկտներ են խոցել:


Նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Բարակ Օբաման «աղետալի դեղատոմս» է համարել Սիրիայում Ռուսաստանի գործողությունները: Վաշինգտոնում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Օբաման նաև հերքել է Մոսկվայի պնդումները, թե Բաշար Ասադի ռեժիմի դեմ պայքարողներն «ահաբեկիչներ են»:


ԱՄՆ-ի նախագահը նշել է, թե ռուսական օդուժի հարվածներն ուղղված են ոչ թե «Իսլամական պետության» կամ ահաբեկչական այլ խմբավորումների, այլ սիրական ընդդիմության դեմ: 


Ըստ Օբամայի, նման պահվածքը միայն հեռացնում է Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու՝ քաղաքական որոշման հնարավորությունը: