Յուրի Ջորկաեֆը տվել է «Երեւան ՌԱՆԱՐՄ»-ի մեկնարկը
«Երեւան ՌԱՆԱՐՄ 2015» վազքի միջազգային կիսամարաթոնը ներառում է 4 վազքարշավ` կիսամարաթոն (21,097 կմ), փոխանցումավազք (2 x 10,550 կմ), 5 կմ վազք ու 12-15 տարեկան դպրոցականների 2,5 կմ վազք:
Երեխաների հետ մեկնարկը տվել է հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը եւ նրա եղբայրը՝ Դեսի քաղաքի փոխքաղաքապետ Դենիս Ջորկաեֆը:
Միջոցառմանը ներկա են նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը, Եվրոպայի չեմպիոն, ռեկորդակիր ու Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր Ռոբերտ Էմմիյանը, որն էլ այս միջոցառման կազմակերպիչն է:
Արդեն կայացել է 2,5 կմ վազքը, մյուս տարածությունների մասնակիցները շարունակում են ելույթները: