Լավրովը ՌԴ եւ Թուրքիայի կապերը բնորոշել է որպես «հասուն գործընկերություն»
«Նրանք հիմնված են պրագմատիզմի, հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու, բարիդրացիության սկզբունքները հարգելու վրա։ Նման եղանակ հարաբերություններին հաղորդում են նախագահները։ Նրանք շփվում են կանոնավոր կերպով։ Համաճարակի սահմանափակումների պատճառով այդ շփումներն այժմ տեղի են ունենում հեռախոսազրույցների ձեւով։ Միայն այս տարի նրանք 9 անգամ զրուցել են երկկողմ հարաբերությունների եւ միջազգային քաղաքականության արդիական թեմաների շուրջ»,- ասել է Լավրովը։