Երևանում և մարզերում բազմաբնակարան շենքերի գներն օգոստոսին չեն փոխվել
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանում բազմաբնակարան շենքերի բնակտարածքի մեկ քառակուսի մետրի գինը 2015թ.–ի օգոստոսին հուլիսի համեմատ չի փոխվել։ Այս մասին նշված էՀայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հաշվետվության մեջ:
Ըստ հաշվետվության տվյալների, հաշվետու ժամանակաշրջանում ամենաբարձր գին է գրանցվել Կենտրոն վարչական համայնքում՝ մեկ քառակուսի մետրի դիմաց 428 հազար դրամ, ամենացածրը՝ Նուբարաշենում՝ 156,8 հազար դրամ:
Միաժամանակ հանրապետության մարզերում բազմաբնակարան շենքերի բնակտարածքների մեկ քառակուսի մետրի արժեքը նույնպես անփոփոխ է մնացել։
Մարզերում բնակտարածքի մեկ քառակուսի մետրի համար ամենաբարձր գները գրանցվել են Ծաղկաձոր քաղաքում` մեկ քառակուսի մետրի դիմաց 292 400 դրամ, ամենացածր գները` Դաստակերտում ու Շամլուղում` 8 հազար դրամ։ (1 դոլարը` 473,71 դրամ)։