Ամերիաբանկի հաճախորդները կարող են փոխանցումներ կատարել տնից
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Դրամ փոխանցողները կկարողանան տնից դուրս չգալով դրամական փոխանցումներ կատարել Ամերիաբանկի հաճախորդների հաշվին, լրագրողներին ուրբաթ ասաց Ամերիաբանկի տեխնոլոգիաների և գործառնությունների գծով տնօրեն Բուրաստան Մովսիսյանը։
Նրա խոսքերով` բանկը նոր ծառայություն է գործարկում, որը նախատեսում է միջազգային դրամական փոխանցումներ իրականացնել Ամերիաբանկի ցանկացած հաճախորդի հաշվին` տնից դուրս չգալով։
«Մուտք գործելով բանկի կայքի համապատասխան մենյուն և գրանցվելով` փոխանցում կատարողը ստանում է այդ գործարքի ունիկալ կոդը, մուտքագրում է գումարը և այդ գումարը փոխանցում բանկի ցանկացած հաճախորդի մի քանի վայրկյանի ընթացքում», – ասաց Մովսիսյանը։
Նա նշեց, որ ցանկացած միջազգային բանկի հաճախորդ կարող է փոխանցում կատարել Ամերիաբանկի ցանկացած հաճախորդի հաշվեհամարին։
Ինչպես կարծում է Ամերիաբանկի ներկայացուցիչը, այս ծառայությունը կապված է միջազգային դրամական փոխանցումներ կատարելու նոր հնարավորությունների իրականացման հետ և կարող է մրցունակ լինել հայտնի դրամական փոխանցումներ կատարող համակարգերի հետ։
Ընդ որում նա նշեց, որ նմանատիպ առցանց փոխանցումների իրականացման անվտանգության մակարդակը բավականին բարձր է, իսկ պահվող տոկոսադրույքը 2% է կազմում։
«Կարծում ենք, որ ծառայությունը ճանաչում կգտնի` հաշվի առնելով հաճախորդների հեռահար սպասարկման անցնելու միջազգային թրենդը, ինչը ավելի հարմար է, քան ցանկացած բանկ այցելելը», – ասաց Մովսիսյանը։
«Ամերիաբանկ» ՓԲԸ–ն Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: -0-