Դատախազը վերացրել է Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը
0
Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, եղբայրներ Հարություն և Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը վարող քննիչը գրություն է ուղարկել գործով հսկողություն իրականացնող դատախազին՝ միջնորդելով քննարկել գործով մեղադրյալ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրած կալանավորումը վերացնելու հարցը: