Մեկնարկել է Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ արշավը
Հոկտեմբերի 1-ից մեկնարկում է Ամերիա Օնլայն եւ Մոբայլ բանկինգ արշավը:
Ամերիաբանկում նշել են, որ արշավի շրջանակում տվյալ համակարգի օգտագործողներին կտրամադրվեն մի շարք արտոնություններ եւ անակնկալ մրցանակներ բանկի կողմից:
«Արշավի հիմնական նպատակը Ամերիաբանկի թե' ֆիզիական անձ, եւ թե' իրավաբանական անձ հաճախորդներին խրախուսելը եւ կրթելն է` կատարել ոչ թղթային, առցանց գործարքներ, ինչը էականորեն կխնայի հաճախորդի ժամանակը եւ հնարավորություն կտա բանկին իրականացնել առավել արագ սպասարկում»,- ասված է հաղորդագրությունում:
Ամերիաբանկի նոր եւ գործող ֆիզիկական անձ բոլոր քարտապաններին ս.թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 30-ը Օնլայն Բանկինգ ծառայությունը կտրամադրվի 1,000 ՀՀ դրամ միացման միանվագ վճարով` այժմ գործող 6,000 ՀՀ դրամի փոխարեն:
Հոկտեմբերի 1-ից մինչեւ 31-ը Օնլայն եւ Մոբայլ Բանկինգի համակարգում 5 եւ ավել գործարք կատարած օգտատերերի միջեւ կանցկացվի խաղարկություն, որի 3 հաղթողները կստանան Lenovo IdeaPad պլանշետ: Խաղարկության արդյունքների ամփոփումը եւ մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենան նոյեմբերին:
Արշավի շրջանակում իրավաբանական անձանց Ամերիաբանկը 3 ամսով կտրամադրի Ամերիա Օնլայն Բանկինգի անվճար փորձնական տարբերակ (trial): Կազմակերպությունների ներկայացուցիչների համար հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել ճանաչողական դասընթաց, որի ընթացքում մասնակիցներին կներկայացվեն Ամերիա Օնլայն եւ Մոբայլ Բանկինգ համակարգի օգտագործման կանոններն ու հնարավորությունները:
Ակցիան կգործի մինչեւ դեկտեմբերի 30-ը ներառյալ: