McKinsey. Բանկերի եկամուտները կկրճատվեն
Ֆինանսական հատվածում թվային հեղափոխությունն առաջիկա տասը տարում հանգեցնելու է բանկերի վարկային գործառույթներից ստացվող որոշակի հասույթների կրճատմանը մոտ 60%-ով:
Այդ մասին գրում է РБК Daily-ն՝ վկայակոչելով McKinsey խորհրդատվական ընկերության տարեկան վերլուծությունը:
Տեխնոլոգիական մրցակցությունն առաջիկա 10 տարում հանգեցնելու է հիփոթեքի հետ կապ չունեցող վարկային գործառույթներից ստացվող շահույթի՝ գրեթե 60%-ով եւ հասույթի՝ 40%-ով նվազմանը:
Վերլուծության հեղինակների կարծիքով՝ սեփական մեթոդներով բիզնես իրականացնելու համար բանկերին «լարված պայքար» է սպասվում: Ըստ McKinsey-ի փորձագետների՝ վերանալու է վճարումների սպասարկումից, փոքր եւ միջին բիզնեսի վարկավորումից, ակտիվների կառավարումից եւ հիփոթեքային վարկավորումից ստացվող եկամուտների ու հասույթի մի մասը: Կրճատման ծավալը գնահատվում է 10-35%:
McKinsey-ի գնահատմամբ՝ 2014թ. ֆինանսական պրոդուկտների ստեղծումից եւ վաճառքից ստացված բանկերի ընդհանուր հասույթը կազմել էր $1,75 տրլն՝ 22% շահութաբերությամբ: Միեւնույն ժամանակ, հաշիվների սպասարկումից ստացված հասույթը կազմել էր $2,1 տրլն, սակայն 6% շահութաբերությամբ: