ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Երեւան-Թբիլիսի գնացքը վերսկսում է աշխատանքը

0

Հոկտեմբերի 2-ից իր աշխատանքը կվերսկսի «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքը:

ՀԿԵ-ում նշել են, որ Երեւանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին:

Թբիլիսիից Երեւան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղեւորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե:

Տոմսերի գները տատանվում են 9 470 դրամից (պլացկարտում վերեւի տեղի համար) 20 010 դրամի (ննջավագոնում մեկ տեղի համար) սահմաններում: