ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Երեւանում նոր հյուրանոց կկառուցվի

0

«Կարուսել Իսթաբլիշմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող, Վազգեն Սարգսյան 1 հասցեում գտնվող անշարժ գույքը փոխանակվել է ՀՀ սեփականությունը հանդիսացող, Սարգսյան 3 հասցեում գտնվող անշարժ գույքի հետ:

Համապատասխան որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել է այսօր:

Կարեւորելով ընդունված որոշումը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ հողը տարիներ շարունակ եղել է Վաչե Մանուկյանի սեփականությունը, եւ այնտեղ որեւէ կառուցման աշխատանք չի իրականացվել:  

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ օրեր առաջ Վաչե Մանուկյանի հետ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել մոտ $60 մլն-ի ներդրում կատարելու վերաբերյալ: Արդյունքում՝ կկառուցվի բազմաֆունկցիոնալ հյուրանոցային համալիր, որի շինարարական աշխատանքները կսկսվեն հաջորդ տարի: Վարչապետը կարեւորել է ներդրումային այս ծրագիրը, հատկապես, տնտեսական ակտիվության առումով:

Այս տարի Հայաստանում կառուցված եւ կառուցվող հյուրանոցների մասին առավել մանրամասն՝ այստեղ: