ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Լրագրողներին ցուցադրվել է տեսանյութ՝ անօդաչու սարքերի օգնությամբ ադրբեջանական ուժերին հասցված վնասների մասին

0
Հոկտեմբերի 1-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ընթացքում ներկայացվել է հայկական անօդաչու սարքերի օգնությամբ հակառակորդի կենդանի ուժին և ենթակառույցներին հասցված վնասների մասին պատմող փաստագրական տեսանյութ:


«Հանդիպման ընթացքում մասնավորապես անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 25-ից 30-ը հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրմանը նպատակաուղղված սադրիչ և անհեռատես քայլերին, ինչպես նաև հայկական կողմի համարժեք գործողություններին», - ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:


Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանական համակարգի ներկայացուցիչները պատասխանել են նաև ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրող հարցերին: