ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Սերժ Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ հայկական լոբբիի ղեկավարներին

0

Սերժ Սարգսյանը ներկայացրել է ԱՄՆ իր աշխատանքային այցի ընթացքում ունեցած հանդիպումներն ու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70–րդ նստաշրջանում ունեցած ելույթի հիմնական շեշտադրումները, հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում առաջացած լարված իրավիճակը:

Հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել նաեւ Մերձավոր Արեւելքում տիրող իրավիճակին: Հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել նախագահին` սիրիահայության աջակցության խնդիրների լուծումը պետական հոգածության ներքո պահելու համար: