Երիտասարդների ԵԱ-ին մասնակցելու են 9 հայ ծանրորդներ
Հայաստանի ընտրանիները հանդես են գալու մեծահասակների հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանի ղեկավարությամբ:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Ալավերդյանն ասել է, որ տղաների թիմը ներկայացված է լինելու 7 մասնակցով, իսկ աղջիկները՝ 2:
ԵԱ-ում ելույթ են ունենալու պատանեկան Օլիմպիադայի բրոնզե ու ԵԱ-ի արծաթե մեդալակիր Սմբատ Մարգարյանը, Մարզպետ Մինասյանը, Դավիթ Դավայանը (56 կգ), Ազատ Հակոբյանը (69 կգ), Սամվել Գասպարյանը, Կարուշ Ղուկասյանը եւ Միքայել Միքայելյանը (94 կգ):
Աղջիկների թիմում էլ հանդես են գալու Իզաբելա Յայլյանն (58 կգ) ու Սոնա Պողոսյանը (+75 կգ):
Ծանրորդներն առաջնությանը պատրաստվել են Աբովյանում, որտեղ մեկ ամիս ուսումնամարզական հավաք են անցկացրել: Թիմը մրցավար է մեկնել այսօր առավոտյան: