Ֆրանսիացի տեսուչները ծանոթացել են սահմանային իրավիճակին
ՀՀ ՊՆ լրատվական ծառայության փոխանցմամբ, տեսչության շրջանակում խումբն այցելել է 3-րդ բանակային կորպուսի զորամասեր, ցանկություն է հայտնել լինել նաեւ Տավուշի մարզի Բերդավան գյուղում, որտեղ սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծություններից զոհվել են երկու քաղաքացիական անձինք, եւ երկուսը ստացել բեկորային վիրավորումներ:
Տեսուչներն այցելել են զոհվածների ընտանիքներ, զրուցել նրանց հարազատների հետ, լուսանկարել TR-107 հրետանային կրակի ռեակտիվ համալիրի ականների բեկորները:
Խումբն այսօր այցելել է ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարան, որտեղ անցկացվում է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը:
Այնուհետ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը Ֆրանսիայի դեսպան Ժան Ֆրանսուա Շարպանտիեի եւ փոխդեսպան Նիկոլա Ֆայի հետ հանդիպմանը ներկայացրել է հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում եւ ԼՂՀ ու Ադրբեջանի զորքերի շփման գծում տիրող իրավիճակը: