Բուլղարիայի դեմ խաղի համար հրավիրվել են 23 ֆուտբոլիստներ
Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 5-7-ն անցկացնելու է ուսումնամարզական հավաք: Թիմը հանգրվանելու է «Ռեժինե» հյուրանոցում, իսկ մարզվելու է Ֆուտբոլի ակադեմիայում:
21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը Բուլղարիայի հավաքականի հետ հանդիպմանը մասնակցելու համար հրավիրել է 23 ֆուտբոլիստների:
Հավաքականը Բուլղարիա է մեկնելու հոկտեմբերի 7-ի առավոտյան: