Հոկտեմբերի 5-ից հայերը կսկսեն պատրաստվել Ֆրանսիայի դեմ խաղին
Այդ խաղին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 5-6-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք Ֆուտբոլի ակադեմիայում:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանն արդեն հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր ստացել են հավաքին մասնակցելու հրավեր.
Դարպասապահներ՝ Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան:
Պաշտպաններ՝ Ռոբերտ Արզումանյան, Գաել Անդոնյան, Հովհաննես Համբարձումյան, Լեւոն Հայրապետյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան եւ Կամո Հովհաննիսյան:
Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Գեւորգ Ղազարյան,
Մարկոս Պիզելլի, Արաս Օզբիլիս, Կառլեն Մկրտչյան, Նորայր Ասլանյան, Արթուր Յուսպաշյան, Դավիթ Մանոյան եւ Արտակ Գրիգորյան:
Հարձակվողներ՝ Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով եւ Վարդան Պողոսյան:
Հոկտեմբերի 7-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Ֆրանսիա: