ru24.pro
Новости по-русски
Октябрь
2015

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը

0
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 2-ից վերսկսում է աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը, հաղորդում է «Հարավ–կովկասյան երկաթուղու» մամուլի ծառայությունը։

«Երևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ամսվա զույգ օրերին՝ ժամը 21:30-ին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին՝ ժամը 20:20-ին:

Ուղևորության ժամանակը կազմում է 10 ժամ 20 րոպե»,- նշված է հաղորդագրությունում:

Տոմսերի գները տատանվում են 9 470 դրամից` պլացկարտում վերևի տեղի համար մինչև 20 010 դրամ՝ ննջավագոնում մեկ տեղի համար-0-: