ԵԶԲ–ն 2015 թ.–ին բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի տեմպերի կանխատեսումը` մինչև 2,0–2,5 տոկոս
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական զարգացման բանկը բարձրացրել է Հայաստանի ՀՆԱ–ի աճի տեմպերի կանխատեսումը` մինչև 2,0–2,5 տոկոս, նշվում է «ԱՊՀ–ի մակրոմոնիտորում», որը հրապարակվել է Եվրասիական զարգացման բանկի վերլուծական վարչության կողմից։ Նախորդ հետազոտության մեջ ԵԶԲ–ն կանխատեսել էր տնտեսության աճի 0,8 տոկոսի դանդաղում։
Ըստ զեկույցի` տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը 2015 թ.–ի հուլիս–օգոստոսին դանդաղել է` տարեկան կտրվածքում հասնելով 3,7 տոկոսի (3,9 տոկոս ութ ամիսների արդյունքում)։
Զեկույցի վերլուծաբանները կարծում են, որ արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը պահպանում են աճի հիմնական շարժիչ ուժերի դերն ու շարունակում են փոխհատուցել առևտրի ոլորտում գրանցված անկումն ու շինարարության և ծառայությունների ոլորտի ցածր աճը։
«Հաշվի առնելով արտաքին ֆոնի պահպանվող հեռանկարները, արդյունահանող արդյունաբերության ցուցանիշների որոշակի թուլացումը, ներքին պահանջարկի շարունակվող կրճատումը` հավանական է, որ տնտեսությունը կսկսի դանդաղել 2015 թ.–ի երկրորդ կիսամյակում, սակայն կպահպանի ՀՆԱ–ի աճի տեմպերը (2,0–2,5 տոկոս տարվա ընթացքում), որոնք գերազանցում են թարմացված փոխզիջումային կանխատեսումը (0,8 տոկոս 2015 թ.–ին)», – նշվում է զեկույցում։
Զեկույցի հեղինակների կարծիքով` Հայաստանի ՀՆԱ–ի աճի վրա պղնձի արդյունահանման վերականգնումից առաջացած դրական ազդեցությունը կպահպանվի մինչև 2015 թ.–ի վերջ։ Միաժամանակ գյուղատնտեսության ոլորտում գրանցված աճի բարձր տեմպերը ԵՏՄ–ի շրջանակում իրականացվող արտահանման բարելավվող պայմանների համատեքստում կաջակցեն վերամշակող արդյունաբերության առանձին ճյուղերին։
Արդյունահանող արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում առաջարկի մասով գրանցված դրական տեղաշարժերը կաջակցեն արտաքին առևտրին և ֆիսկալ հատվածին։
«Այդուհանդերձ, անբարենպաստ արտաքին միջավայրը` Ռուսաստանից կատարվող դրամական փոխանցումների կրճատումը, Եվրոպայում նկատվող թույլ աճը, արտահանվող մետաղների ցածր գները, բարձր կարճաժամկետ արտաքին պարտքն ու դրամի գերագնահատումն իրական արտահայտմամբ բացասաբար կազդեն ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի վիճակի և փոխարժեքի վրա», կարծում են ԵԶԲ–ում։
Հաշվի առնելով օտարերկրյա ներդրումների կրճատվող ներհոսքը` ընթացիկ գործառնությունների հաշվի բացասական սալդոյի ֆինանսավորումը կապահովվի արտաքին փոխառությունների և միջազգային պահուստների հաշվին, որոնք մնում են արտաքին կայունության կարևոր տարր դրամի վրա պահպանվող ճնշման պայմաններում շուկաներում փոփոխությունների նոր բռնկումների համատեքստում, նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ կանխատեսման` ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ–ն 2015 թ.–ին նվազել է 3–4 տոկոսով և կվերսկսի աճը 2016 թ.–ին` ավելանալով 1,5–2,5 տոկոսով և կվերադառնա աճին 2016 թ.–ին` ավելանալով 0,5–1,5 տոկոսով։
Ըստ ՀՀ պետբյուջեի` երկրում գնաճը 2015 թ.–ին նախատեսված է 4 տոկոսի սահմանում (±1,5%), իսկ ՀՆԱ–ի աճը` 4,1 տոկոսի սահմանում։ –0–