«Քիմպրոմի» վտանգավոր նյութերի պահպանման համար սեփականատերը մտածելու լուրջ խնդիր ունի
0
«Վանաձորի-Քիմպրոմի» շուրջ 200 աշխատողների 9 ամիսների աշխատավարձի պարտքերի վճարման խնդիրը այդպես էլ չի լուծվում: Հիշեցնենք, որ աշխատավարձի պարտքը կազմում է 366 մլն դրամ: Այսօր վաղ առավոտյան ընկերության աշխատողները նորից հավաքվել էին Լոռու մարզպետարանի բակում: Նրանց հետ այս անգամ էլ հանդիպեց մարզպետ Արթուր Նալբանդյանը: