ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Յուրի Ջորկաեւֆը ժամանել է Հայաստան

0
Յուրի Ջորկաեւֆը ժամանել է Հայաստան

Նրանք մասնակցելու են հոկտեմբերի 3-ին Երեւանում առաջին անգամ կայանալիք կիսամարաթոնին:

«Մեծ չեմպիոնից՝ Ռոբերտ Էմմիյանից, ստացա երեւանյան կիսամարաթոնին մասնակցելու հրավեր, եւ չէի կարող մերժել: Ուզում եմ իմ ներկայությամբ ուրախացնել հայերին, մարաթոնի մասնակիցներին ու, իհարկե, Էմմիյանին»,- ասել է Ջորկաեւֆը:

Հայտնի ֆուտբոլիստը խոստովանել է, որ Երեւանում իրեն միշտ շատ ջերմ են դիմավորում, ու նա սիրում է այստեղ լինել: Հայաստան Ջորկաեւֆը ժամանել է Չինաստանից, որտեղ «Ինտերի» լեգենդների հետ տուրի է մասնակցել. «Այստեղ հատուկ կիսամարաթոնին մասնակցելու համար եմ եկել, 4 օր եմ մնալու, հետո անմիջապես մեկնելու եմ: Իսկ առաջին բանը, որ Հայաստանում ցանկանում եմ անել, խորոված համտեսելն է»:

Հոկտեմբերի 2-ին Ջորկաեւֆը մասնակցելու է «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» եւ Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականների միջեւ կայանալիք բարեգործական հանդիպմանը: Նա հանդես է գալու «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի» կազմում:

Խաղի ողջ հասույթը ուղղվելու է սահմանամերձ Խաչիկ գյուղի դպրոցի եւ Գավառ քաղաքի մանկատան սաների համար մարզական հանդերձանքի ձեռբերմանը: