ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սեյրան Օհանյանն ընդունել է Իվան Վոլինկինին

0
Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ` Ռուսաստանի դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:


Պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը տեղեկացրել է Հայաստանի ու Ադրբեջանի պետական սահմանին, Ղարաբաղի ու Ադրբեջանի զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:


Սեյրան Օհանյանը նշել է, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում Զինված ուժերին և Ղարաբաղի պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: