Հայաստանի Մ-17 տ. ընտրանին չափազանց անհաջող է մեկնարկել ԵԱ-ում
Հայաստանի ընտրանին չափազանց անհաջող է հանդես եկել առաջին խաղում: Հայ ֆուտբոլիստները 7 անպատասխան գնդակ են ընդունել սեփական դարպասը: Պորտուգալիան վստահորեն հաղթել է 7:0 հաշվով:
Հաջորդ հանդիպումը Հայաստանի ընտրանին անցկացնելու է հոկտեմբերի 1-ին Անգլիայի դեմ, այնուհետեւ հոկտեմբերի 4-ին մրցեու է Սան-Մարինոյի հետ: