Բան Կի-Մունը ողջունել է փախստականներին ապաստան տալու ՀՀ-ի քայլը
Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարեւորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ միջազգային արդի խնդիրների, աշխարհում տեղի ունեցող մտահոգիչ իրադարձությունների` նորանոր հակամարտությունների, տարածվող ահաբեկչության եւ ծայրահեղականության, Միջին եւ Մերձավոր Արեւելքում աճող լարվածության շուրջ:
Բան Կի-Մունը ողջունել եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանին` Հյուսիսային Իրաքից եւ Սիրիայից փախստականներին Հայաստանում ապաստան տալու քայլերի համար:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կարեւորել է նաեւ առաջիկայում Երեւանում կայանալիք խաղաղապահության գլոբալ մարտահրավերներին նվիրված համաժողովի անցկացումը: