Պուտինը զինված ուժերը արտերկրում կիրառելու թույլտվություն է հայցել
Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ ՌԴ Զինված ուժերի խմբաքանակը գործելու է միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների ու նորմերի հիման վրա:
Հիշեցնենք, որ 2014 թ-ի մարտին Վլադիմիր Պուտինը Դաշնության Խորհուրդ էր ներկայացրել Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ կիրառման մասին դիմում: