ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Բռնցքամարտի ֆեդերացիայում կստեղծվի մարզչական խորհուրդ

0

Հավաքականների մարզիչները ներկայացրել են իրենց կատարած աշխատանքը, ապա ելույթ է ունեցել ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը: Նա  մարզիչներին խնդրել է, որպեսզի միջազգային մրցաշարերի մեկնելիս հավաքականների կազմում ընդգրկեն միայն լիովին պատրաստ մարզիկներին: Գեւորգյանը մարզիչներին կոչ է արել նաեւ ավելի մեծ ուշադրություն դարձնել բռնցքամարտիկների կարգապահությանը:

Նա ներկայացրել է առաջիկա Աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության կազմը: Ֆեդերացիայի նախագահը նշել է, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի մնալ ընտրանու ղեկին, բայց որոշ հանգամանքներ հաշվի առնելով, աշխարհի առաջնությունում հավաքականի հետ կլինի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը:

Ֆեդերացիայի աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելու համար որոշում է կայացվել հետագայում ստեղծել մարզչական խորհուրդ: