ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

«Երևան Ջուր» ընկերությունում Veolia Group–ի ներդրումները 9 տարում կազմել են 14,6 մլրդ դրամ

0
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Երևան Ջուր» ընկերությունում Veolia Group–ի ներդրումները 9 տարում կազմել են 14,6 մլրդ դրամ, ինչը 4 մլրդ դրամով գերազանցում է կառավարման մասին պայմանագրով նախատեսված ցուցանիշը, երեքշաբթի լրագրողներին ասաց «Երևան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը։

Նրա խոսքով` կառավարման ընթացքում ընկերությանը հաջողվել է զգալիորեն բարձրացնել բնակչության շուրջօրյա ջրամատակարարման տևողությունը, և ընկերությունը շարունակում է այս ուղղությամբ աշխատանքները։

«Երբ մենք 9 տարի առաջ ընդունեցինք ընկերությունը, մայրաքաղաքի բնակչության 72,3 տոկոսի մոտ ջրամատակարարման տևողությունը կազմում էր օրական 17,3 ժամ, հիմա արդեն բնակչության 97,1 տոկոսն ապահովված է 23,3–ժամյա ջրամատակարարմամբ, ինչը բարձր է պայմանագրով նախատեսված պարտավորություններից»,– ասաց Գրիգորյանը։

Նա նշեց, որ ընկերությանը նաև հաջողվել է զգալիորեն բարձրացնել ջրամատակարարման որակը, որը վերջին մի քանի տարում ոչ մի անգամ նորմայից շեղումներ թույլ չի տվել ։

Միևնույն ժամանակ նա նշեց, որ ընկերությունը կարողացել է անփոփոխ պահել ջրամատակարարման սակագինը` 1 խմ ջրի համար 170 դրամ։

«Տարեսկզբին «Երևան Ջուրը» պայմանագրի համաձայն կարող էր բարձրացնել ջրի սակագինը, սակայն կառավարող ընկերությունը նպատակահարմար չհամարեց բարձրացումը` հաշվի առնելով Հայաստանում այլ սակագների աճը»,– ասաց Գրիգորյանը։

Վարձակալության մասին պայմանագրի համաձայն, ընկերությունն անկախ ընկերության կողմից կանոնավոր կերպով անցկացնում է տեխնիկական աուդիտ։ Դանիական ընկերության անցկացրած հետազոտության համաձայն, ընկերությունը դրական առաջընթաց է գրացնել ջրամատակարարման տևողության հարցում` գերազանցելով պայմանագրով նախատեսված կառավարման մասին ցուցանիշները։ Որպես դրական միտումներ` աուդիտորները նշել են նաև ջրի որակի, կորուստների կրճատման և էլեկտրաէներգիայի սպառման հետ կապված առաջընթացը։

«Երևան Ջուր» ՓԲԸ-ն Հայաստանի ռեզիդենտն է: Հիմնվել է ֆրանսիական Veolia Generale des Eaux կազմակերպության կողմից, որը 2005 թվականին հաղթել է «Երևանի ջրմուղը» վարձակալելու՝ Համաշխարհային բանկի կողմից հայտարարված մրցույթում։  

Ջրամատակարարման և ջրահեռացման գործող սակագինը բնակչության համար 1 խմ համար կազմում է 170.256 դրամ։ Սակագինն առաջարկվում էր ավելացնել մինչև 172.633 դրամ։  ($1-475,81) -0-