Նոր պայմաններով վարկեր ՎՏԲ-Հայաստան Բանկից՝ փոքր բիզնեսին
ՎՏԲ-Հայաստան Բանկն փոքր բիզնեսի հաճախորդներին ՀՀ դրամով վարկեր է տրամադրում իջեցված տարեկան տոկոսադրույքով՝ սկսած 13%-ից, եւ վարկային գծեր՝ սկսած 14%-ից:
Բիզնես վարկի մարման ժամկետները հետեւյալն են.
- Հիմնական միջոցների համալրում` մինչեւ 60 ամիս,
- Շրջանառու միջոցների համալրում` մինչեւ 36 ամիս:
Բանկում նշել են, որ վարկերը եւ վարկային գծերը տրամադրվում են ՀՀ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերերին եւ իրավաբանական անձանց, որոնք գործունեություն են ծավալում ՀՀ տարածքում առեւտրի, շինարարության, արտադրության, ծառայությունների ոլորտում նվազագույնը 6 ամիս:
«ՎՏԲ-Հայաստան Բանկը մշտապես աշխատում է փոքր բիզնեսի համար նախատեսված պրոդուկտային շարքի ընդլայնման ուղղությամբ, եւ նոր ծրագրերի պայմանները ձեւավորվում են բանկի հաճախորդների պահանջները եւ նրանց գործունեության առանձնահատկությունները հաշվի առնելով»,- ասված է հաղորդագրությունում: