Spyur.am-ի թոփ որոնումների ցանկում երեք բանկ կա
2015թ. 1-ին կիսամյակում Spyur.am գործարար տեղեկատվական կայքում 20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկում կա երեք բանկ:
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը 15 845 հարցմամբ զբաղեցրել է 7-րդ տեղը:
20 առավել շատ որոնված կազմակերպությունների ցանկի 19-րդ եւ 20-րդ տեղերում կրկին բանկեր են: ՎՏԲ-Հայաստան Բանկը 12 787 հարցմամբ 19-րդ տեղում է, Կոնվերս բանկը՝ 12 396 հարցմամբ՝ 20-րդ տեղում:
Համակարգում ամենաշատ որոնված կազմակերպությունների լավագույն հնգյակում են «Մոսկվա» կինոթատրոնը (30 891 հարցում), «Սինեմա Սթար» մուլտիպլեքսը (20 788 հարցում), Անձնագրային եւ վիզաների վարչությունը (19 032 հարցում), «Սամսունգ» ֆիրմային խանութը (18 679 հարցում), «Հայփոստը» (18 669 հարցում):
Ստորեւ ներկայացված է 2015թ. 1-ին կիսամյակում Spyur.am-ում առավել շատ որոնված 20 կազմակերպությունների ցանկը: