ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Եմենում երկու ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի

0
Եմենի հարավ-արևմուտքում հարսանեկան խնջույքի ժամանակ հասցված երկու ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 131-ի։ 


ՄԱԿ-ի տվյալներով՝ զոհերի շրջանում մեծ թվով կանայք և երեխաներ կան։ Եմենում հուսիթ-ապստամբների դեմ գործողություններ անցկացնող կոալիցիան ղեկավարող Սաուդյան Արաբիան հերքում է իր մասնակցությունը խաղաղ բնակիչների սպանությանը՝ տեղի ունեցածում մեղադրելով ապստամբներին։ 

Ականատեսների վկայությամբ երկուշաբթի օրը Կարմիր ծովի ափին գտնվող Ալ-Վախիջախ գյուղում, որտեղ ընթանում էր հարսանեկան խնջույքը, երկու հրթիռներ են ընկել մարդկանցով լի վրանների վրա։ Եմենի իշխանությունների դեմ զինված պայքար մղող հուսիթ ապստամբների դիրքերը արաբական երկրների կոալիցիան սկսել է հրթիռակոծել այս տարվա սկզբից։