ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահը այլևս չի կարող զբաղվել ֆուտբոլի հետ առնչվող գործունեությամբ

0
ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները ցմահ զրկվել է միջազգային և ազգային մակարդակով ֆուտբոլի հետ կապ ունեցող ցանկացած գործունեություն ծավալելու լիազորությունից, այս մասին հայտարարում է ՖԻՖԱ-ն։


Ասոցացիայի էթիկայի հարցերով կոմիտեն հայտարարում է, որ Ուորները կազմակերպության կոռուպցիոն սխեմաների առանցքային դերակատարներից էր։


«Պարզվել է, որ նա իր պաշտոնավարության ընթացքում անդադար թույլ է տվել բազմաթիվ խախտումներ»,- ասված է ՖԻՖԱ-ի հաղորդագրությունում։ 72-ամյա Ուորները մեկն է այն 14 պաշտոնյաներից, որոնց դեմ ԱՄՆ-ի դատախազությունը քրեական գործ հարուցեց կոռուպցիայի մեղադրանքով։