«Ոչ» գրությամբ գրաֆիտիի համար ևս մեկ անձ է բերման ենթարկվել
Ոստիկանները այսօր երեկոյան Մաշտոցի պուրակից բերման են ենթարկվել ակտիվիստ Վարդան Հարությունյանին՝ հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։
Սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարող «Չեք անցկացնի» շարժումը այսօր Մաշտոցի պուրակում էր «Ոչ» գրությամբ գրաֆիտիներ նկարում։ Այդ ակցիայի ժամանակ էլ բերման ենթարկվեց երիտասարդը՝ ասֆալտի վրա գրաֆիտի անելու պահին։
Գիշերը նման գրաֆիտիների համար բերման էին ենթարկվել, ապա ազատ արձակվել «Չեք անցկացնի» նախաձեռնության չորս անդամներ։ Չորսի նկատմամբ էլ արձանագրություն է կազմվել հասարակական վայրերը օգտագործելու կանոնները խախտելու հոդվածով։
Վարդան Հարությունյանի նկատմամբ ևս նույն արձանագրությունն է կազմվել, և նա ազատ է արձակվել։
Հովհաննես Մովսիսյան