Համերգ՝ նվիրված Ճապոնիայի դեսպանատան բացմանը
Համերգին համատեղ հանդես են եկել Տոկիոյում բնակվող հայ ջութակահար Կարեն Իսրայելյանը եւ ճապոնացի տավիղահար Ուլալա Ինոուեն:
Համերգը կազմակերպվել էր «Հիկարի» հայ-ճապոնական կենտրոնի եւ «Արեւ արտ մենեջմենթ» կազմակերպության կողմից: Միջոցառման հովանավորն էր «ՋԵՅ ԹԻ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ ԷՍ.ԷՅ» ընկերությունը:
Համերգին ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը, Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի նախագահը, ՀՀ արտաքին գործերի, մշակույթի եւ սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներ: