ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Ադրբեջանական կողմը եւս 6 զոհ է տվել

0

«Սովորության համաձայն, պաշտոնական Բաքուն փորձել է սեփական կորուստների իրական թիվը վերագրել ղարաբաղյան կողմին: Բացի արդեն հայտարարված զոհերից, ադրբեջանական բանակը սեպտեմբերի 28-ին ունեցել է եւս 6 կորուստ»,- ասված է ՊԲ հայտարարությունում:

Նախորդ օրը ԼՂՀ ՊԲ-ն հայտնել էր հակառակորդի 10-ից ավելի զոհերի եւ վիրավորների մասին:

Պաշտպանության բանակից հայտնել են նաեւ, որ, չնայած վերոնշված կորուստների փաստին, հակառակորդը սեպտեմբերի 28-ին եւ լույս 29-ի գիշերը 110 անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը:

«ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են իրենց առջեւ դրված մարտական խնդիրը եւ անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների»,- նշել են Արցախի ՊՆ-ում: