Հովիկ Աբրահամյանն ընդունել է ԵՕԿ-ի նախագահին
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Աբրահամյանը կարեւորել է Ազգային օլիմպիական կոմիտեների ասոցիացիայի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի հետ ՀԱՕԿ համագործակցությունը եւ համոզմունք հայտնել, որ այն այսուհետ եւս կշարունակի դինամիկ զարգանալ:
Աբրահամյանն ընդգծել է, որ կառավարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում սպորտի զարգացումը եւ առողջ ապրելակերպի խթանումը:
Հանդիպման ավարտին Պատրիկ Հիկեն վարչապետ Հովիկ Աբրահամյանին նվիրել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեն խորհրդանշող հուշանվեր: