ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Պուտին. ԵՏՄ–ն ստեղծվել է ոչ թե ուժով, այլ փոխզիջումների շնորհիվ

0
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է ոչ թե ուժի օգնությամբ, այլ փոխզիջումներ փնտրելու շնորհիվ, սա համաշխարհային շուկաներում ավելի արդյունավետ մրցունակ առավելությունների ստեղծմանն ուղղված երկարամյա բարդ գործընթաց էր, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Ամերիկացի լրագրող Չարլի Ռոուզին տված հարցազրույցում Պուտինը ՄԱԿ–ի Գերագույն ասամբլեայի 70-րդ նստաշրջանի իր մասնակցության նախաշեմին ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է պահպանել միասնական մարդասիրական տարածությունը մյուս հետխորհրդային երկրների հետ` շարունակելով զարգացնել համատեղ տնտեսությունը։

«Մենք ցանկանում ենք ժամանակակից քաղաքակիրթ գործընթացների շրջանակում պահպանել առնվազն ընդհանուր մարդասիրական տարածությունը, անել այնպես, որ պետական սահմաններ չառաջանան, որ մարդիկ կարողանան ազատ շփվել միմյանց հետ, որ զարգանա համատեղ տնտեսությունը` օգտագործելով այն առավելությունները, որոնք մենք ժառանգել ենք նախկին Խորհրդային միությունից», – Ռուսաստանի նախագահի խոսքն է մեջբերում Փրայմը։

«Ի՞նչ առավելություններ են դրանք։ Ընդհանուր ենթակառուցվածքը, միասնական երկաթուղային տրանսպորտը, միասնական ճանապարհային ցանցը, միասնական էներգահամակարգը, և, վերջապես, չեմ վախենա այդ խոսքից` փառահեղ ռուսաց լեզուն, որը միավորում է նախկին Խորհրդային միության հանրապետությունները և ակնհայտ մրցակցային առավելություններ է տալիս հետխորհրդային տարածքում տարբեր ինտեգրացիոն նախագծերի առաջխաղացման համար», – ավելացրել է Պուտինը։

Նա հիշեցրել է Մաքսային միության ստեղծման և դրա` Եվրասիական տնտեսական միության հետագա վերափոխման մասին, ինչը հնարավորություն է տալիս աշխատուժի, ապրանքների, ծառայությունների, կապիտալի, կարգավորման ընդհանուր օրենքների ազատ տեղաշարժմանը։

«Իմ նշած գործընթացներն իրականացնելու համար, բնական տնտեսական, մարդասիրական, սոցիալական ինտեգրմանը բացարձակ անհրաժեշտ չեն ոչ մի զինված ուժեր։ Մենք ստեղծել ենք Մաքսային միությունը և Եվրասիական տնտեսական միությունը ոչ թե ուժ կիրառելով, այլ փոխզիջումների գնալով, Դա երկարամյա բարդ գործընթաց էր` պայմանավորվածությունների և փոխզիջումներ որոնելու գործընթաց բոլորի համար ընդունելի պայմաններով, ելնելով նրանից, որ մենք կսմեր տնտեսությունների, մեր ժողովրդի համար կստեղծենք ավելի արդյունավետ մրցունակ առավելություններ համաշխարհային շուկայում և ընդհանրապես համաշխարհային տարածքում», – ասել է Պուտինը։ -0-