Հրազդանի ՋԷԿ–ը կվաճառվի. Զախարյան
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հրազդան ՋԷԿ–ը վաճառվելու է, գործարքի մանրամասների մասին կտեղեկացվի երկու օրից, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Երվանդ Զախարյանը։
«Բոլոր փաստաթղթերն ուսումնասիրվել են, երկու օրից մենք հասարակայնության համար հայտարարություն կանենք։ Այս գործարքի հարցում անձամբ ինձ ոչինչ չի մտահոգում, ամեն ինչ պարզ է և հիմնավորված։ Երկու օրից կհայտարարվեն գործարքի մանրամասներն ու կասվի գնորդի անունը», – ասել է Զախարյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Հրազդանի էներգետիկ ընկերության» բաժնետոմսերի վաճառքը NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում դադարեցվել է 2015 թվականի սեպտեմբերի 23-ից։ Հիշեցնենք, որ «Հրազդանի էներգետիկ ընկերության» միակ բաժնետերն է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ԲԲԸ–ն։ Այսպիսով, կազմակերպությունը դուրս է եկել բորսայից։
«Հրազդանի էներգետիկ կազմակերպության» ԲԲԸ–ն («ՀրազՋԷԿ» ԲԲԸ) Հայաստանի վեց խոշորագույն գեներացնող ընկերություններից մեկն է և Հայաստանի էներգահամակարգում հավասարակշռությունը պահող կայանի դեր է կատարում` արտադրելով էլեկտրաէներգիա միայն ներքին շուկայի պակասուրդի առաջացման դեպքում։ 2014 թվականին «ՀրազՋԷԿ» ԲԲԸ–ին բաժին է ընկել հանրապետությունում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի ծավալի 12,3%։ -0-