ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Երևանում անցկացվում է «Էներգետիկան կայուն զարգացման համար» միջազգային վեցերորդ ֆորումը

0
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. 50 երկրներից 250 ներկայացուցիչների մասնկացությամբ սեպտեմբերի 29-ին Երևանում մեկնարկել է «Էներգետիկան կայուն զարգացման համար» միջազգային վեցերորդ ֆորումը։

«Հայաստանի համար մեծ պատիվ է ընդունել այս հեղինակավոր ֆորումը։ Ես հույս ունեմ, որ ֆորումը գործնական հարթակ կդառնա մեր առջև կանգնած մարտահրավերներին լուծում տալու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար», – ասաց Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։

Նրա խոսքերով` ժամանակակից աշխարհում էներգետիկայի դերը դժվար է գերագնահատել, քանի որ աշխարհաքաղաքական զարգացումներն աշխարհում ուղղակի կամ անուղղակիորեն կապված են էներգետիկայի հետ։

«Անհրաժեշտ է հասնել այն բանին, որ ամբողջ աշխարհում էներգետիկային վերաբերող ծրագրերը հանգեցնեն ոչ թե բախումների և կոնֆլիկտների, այլ նպաստեն փոխշահավետ համագործակցությանը և բարեկեցությանը։ Հայաստանը  մեծ կարևորություն է տալիս սեփական էներգետիկ ռեսուրսների զարգացմանը, մասնավորապես վերականգնվող, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցությանը», – նշեց Զախարյանը։

Նախարարի խոսքերով` Հայաստանի էներգետիկայի զարգացումը, որը նախատեսված է մինչև 2036 թվականը հիմնվում է չորս ուղղությունների վրա` տնտեսապես խելամիտ ներուժի, որը օգտագործվելու է վերականգնվող էներգետիկայում, ատոմային էներգետիկայի զարգացման, տարածաշրջանային համագործակցության և ինտեգրման, առաջնահերթ էներգակիրների և էներգախնայող միջոցների արտահանման ուղիների դիվերսիֆիկացման։

Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիր Բրեդլի Բուզետոն իր հերթին նշեց, որ երկու օր առաջ Նյու Յորքում երկրներն ընդունել են կայուն զարգացման ռազմավարություն, որն իր մեջ ներառում է կայուն զարգացման 17 նպատակներ, այդ թվում 7-րդ կետը, որը նախատեսում է 2030 թվականին ժամանակակից հասանելի կայուն էներգիայի հասանելիություն։

«Մենք հույս ունենք, որ այս տարի Փարիզում երկրները նույնպես նոր համաձայնագիր կընդունեն` ապացուցելով 2 աստիճանի շրջանակում գլոբալ տաքացման պահպանման իրենց հակվածությունը», – նշեց Բուզետոն։

Նրա խոսքերով, Հայաստանում վերականգնվող էներգիայի աղբյուրները դեռևս մի փոքր տոկոս են կազմում, այն ապավինում է էներգէկիրների ներկրման վրա, սակայն «մենք հույս ունենք, որ այս համաժողովը կնպաստի նրա հստակ ուղղությամբ զարգացմանը»։

«ՄԱԿ–ում մեր նպատակն է հասարակությանը իրազեկել վերականգնվող էներգիայի արդյունավետության մասին։ ՄԱԿ–ն ու UNDN–ին Հայաստանի հետ բավականին երկար ժամանակ են աշխատում, օգնելով նրան բարելավել օրենսդրական դաշտը, էներգետիկայի տարբեր ոլորտներում փոխանցելով լավագույն համաշխարհային փորձը։ Մենք աշխատում ենք էներգաարդյունավետության բարձրացման վրա, օրինակ, բնակարանային ոլորտում։ Երևանը նաև միացել է քաղաքապետերի համաձայնագրի ծրագրին և շարժվում է կանաչ խելացի քաղաքների ուղղությամբ», – ասաց Բուզետոն։

Նա նշեց, որ վերականգվող էներգետիկայի ծրագրին հասնելը հավակնոտ, բայց  իրագործելի է, և Հայաստանը, ինչպես ոչ ոք, գիտի այդ մասին։

«Էներգետիկա կայուն զարգացման համար» ֆորումը, որը կազմակերպել է Հայաստանի էներգետիկայի նախարարությունը, ՄԱԿ–ի տարածաշրջանային հանձնաժողովները, UNDP տարածաշրջանային կենտրոնը, UNIDO–ն, նվիրված է էներգածառայությունների համընդհանուր հասանելիության խնդիրներին, էներգաարդյունավետության բարձրացման և ընդանուր հաշվեկշռում վերականգնվող էներգետիկայի մասնաբաժնի ավելացմանը։ Միջոցառումը տևելու է մինչև հոկտեմբերի 2-ը։ -0-