Զբոսաշրջային ցուցահանդեսը Երևանում միավորել է Հայաստանի մարզերի և Արցախի ներկայացուցիչներին
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Երեքշաբթի Երևանում` Հյուսիսային պողոտայում, բացված զբոսաշրջային ցուցահանդեսը միավորել է Հայաստանի բոլոր մարզերի և Արցախի ներկայացուցիչներին։
Զբոսաշրջային EXPO–ի 12 տաղավարներում, որը կազմակերպել է Հայաստանի Երիտասարդական հիմնադրամը, ներկայացվել են 10 մարզերը, Երևանը և Արցախը։ Ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը, հասարակության մեջ բարձրացնել զբոսաշրջության և երկրի համար նրա սոցիալական, մշակութային, քաղաքական և տնտեսական նշանակության մասին իրազեկվածության մակարդակը։
Զբոսաշրջային ցուցահանդեսն ուղեկցվել է մշակութային ծրագրով։ Տաղավարներում ցուցադրվել են միրգ, բանջարեղեն, մսամթերք, կաթնամթերք, ըմպելիքներ, որոնք արտադրվել են այդ մարզերում, ինչպես նաև կիրառական արվեստի նմուշներ, ձեռագործ խաղալիքներ, ազգային տարազ և ճաշատեսակներ։
Ցուցահանդեսի հյուրերին ներկայացվել են հայկական ազգային երգ ու պար, հայկական ժողովրդական հեքիաթների բեմականացումներ։ Միջոցառման մասնակիցները հյուրերի ներկայությամբ թխել են հաց, երկանքով ցորեն աղացել, թել մանել, բրուտագործները, քանդակագործները և նկարիչները ստեղծել են իրենց ստեղծագործությունները։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյանը և Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը։ Նրանք շրջել են բոլոր տաղավարներով և ծանոթացել ցուցադրված իրերին։
Ավագյանի խոսքով` զբոսաշրջային ցուցահանդեսը կտևի ընդամենը մի օր, սակայն նա հույս է հայտնել, որ միջոցառումն ամենամյա կդառնա։
«Այն ամենն, ինչ տեսնում եք այստեղ, պատրաստված է երիտասարդների ձեռքով։ Դժվար է առանձնացնել է ինչ–որ մի ոլորտ, նրանք բոլորը հիանալի են պատրաստվել։ Ցուցադրությունը կազմակերպելիս մենք ցանկանում էինք, որպեսզի երիտասարդությունն ընդգրկվի տարբեր ծրագրերում` նվիրված իրենց հարազատ մարզին, Հայաստանին»,– ասաց նա։
Ավագյանը նշեց, որ ցուցահանդեսը խթանում է ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին զբոսաշրջությունը, որպեսզի երկրի յուրաքանչյուր քաղաքագետ իմանա հարևան մարզերի մշակույթի, կենցաղի մասին։
Վայոց Ձորի մարզից կամավոր Մերի Ստեփանյանը ներկայացրեց իր տաղավարը, նշելով, որ ուրախ է մասնակցել նման միջոցառմանը և ներկայացնել հարազատ մարզի ապրանքների հարուստ տեսականին։
«Մենք ունենք Հայաստանի ամենալավ մեղրն ու գինին։ Մենք այստեղ ենք, որպեսզի ցույց տանք մեր մարզի հարստությունը և հնարավորինս շատ զբոսաշրջիկներ գրավենք»,– ասաց նա։–0–