ԵՏՀ կոլեգիայի անդամը Երևանում քննարկել է ԵՏՄ շուկաներ հայկական ապրանքների առաքման հարցերը
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ Ռոբերտ Հարությունյանը Երևանում աշխատանքային այցի շրջանակում Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների հետ քննարկել է ԵՏՄ երկրներ, մասնավորապես, ռուսական շուկա հայկական սննդամթերքի առաքումների հետ կապված հարցերը։
«Կողմերը նաև քննարկել են այլ անդամ երկրների գործընկերների հետ հայկական պետական մարմինների ավելի սերտ համագործակցության հնարավորությունները»,– հաղորդում է ԵՏՀ մամուլի ծառայությունը։
Հարությունյանը հայտնել է, որ Սննդամթերքի անվտանգության հայկական ծառայության համարժեքության ճանաչման հարցը Ռոսսելխոզնադզորի կողմից ներառված է պատնեշների ցուցակում` դաշնակցային պայմանագրի արդյունավետ գործունեության համար, ինչը ենթադրում է դրա հաղթահարման նպատակաուղղված աշխատանք։
«Սահմանափակումների և արգելքների բացահայտումը, որոնք չեն նպաստում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը ԵՏՄ ներքին շուկայում, հանձնաժողովի աշխատանքի կարևոր ուղղություն է։ Տվյալ պահին կազմվել է հիմնական խոչընդոտների ցանկը, որի ուղղությամբ ակտիվ աշխատանք է տարվում»,– ընդգծեց ԵՏՀ նախարարը։
Ծառայության ղեկավարը տեղեկատվություն է տրամադրել այն մասին, որ տվյալ պահին հաղթահարվել են ջերմային մշակում չանցած մսամթերքը Ռուսաստան ներմուծելու խնդիրները։ Բացի այդ, արդեն ակտուալացվել է ձեռնարկությունների ցուցակը, որոնք Հայաստանի կողմից ներառված են երրորդ երկրների ձեռնարկությունների գրանցամատյանում։
Աշխատանքային հանդիպմանը նշվել է համապատասխան ծառայությունների աշխատանքի համակարգման անհրաժեշտությունը` վտանգավոր սննդամթերքը Հայաստանի և արդյունքում միության այլ անդամ երկրների շուկաներում հայտնվելու հսկողության համար։ Հայաստանի Սննդամթերքի անվտանգության ծառայությունը ներկայացրեց գերատեսչության արդիականացման պլանները, այդ թվում` լաբորատոր հնարավորությունների, որը թույլ կտա իրականացնել սննդամթերքի անվտանգության ավելի լիարժեք և ժամանակին հսկողություն։ Բացի այդ, հանդիպման մասնակիցները նշեցին համատեղ տեսչություններում հայկական ծառայության մասնակցություն կարևորությունը։
ԵՏՄ–ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միություն է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա։ ԵՏՄ–ն գործում է այս տարվա հունվարի 1–ից։ ԵՏՄ–ի անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։–0–