ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայաստանի վարչապետը բրիտանացի բարերարի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հարցը

0
Հայաստանի վարչապետը բրիտանացի բարերարի հետ քննարկել է ներդրումային ծրագրերի իրականացման հարցը

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ քննարկել է ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հարցերը, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը երկուշաբթի սփյուռքահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի հետ քննարկել է ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հարցերը, հայտնում է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը։

Կողմերը նաև անդրադարձել են բարեգործական մի շարք նախագծերի կյանքի կոչմանը վերաբերող հարցերի:

Մանուկյանը ամենահաջողակ սփյուռքահայ գործարարներից է, ծնվել է 1945 թվականին Բեյրութում, ուսուցչի ընտանիքում։

Բնակություն հաստատելով Անգլիայում` Մանուկյանը խոշոր բիզնես–կայսրություն ստեղծել։ Նրա բիզնես–հետաքրքրությունների շրջանակում է` բանկային գործը, դեղագործությունը, կենսատեխնոլոգիաները, էներգիայի վերականգնողական աղբյուրներն ու ժամանցի կազմակերպման ոլորտը։ -0-