ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ

0
Սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման հետևանքով վիրավորված զինծառայողներին տեսակցելու նպատակով այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:


Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, Օհանյանը զրուցել է տարբեր աստիճանի վիրավորումներ ստացած զինծառայողների հետ, քաջալերել է նրանց և մաղթել շուտափույթ ապաքինում:


Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև վիրավոր զինծառայողների ծնողներին, «հայրենասեր զավակներ դաստիարակելու համար» շնորհակալություն և զորակցություն հայտնել ու հավաստիացրել, որ վիրավորների ապաքինման ընթացքը հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրության կենտրոնում է: