ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի համատեղ զորավարժություններ

0
Սեպտեմբերի 24-ին «Այագյազ» զորավարժարանում անցկացվել են հայ - ռուսական միացյալ զորախմբի «Արագած 2015» համատեղ մարտավարական զորավարժություններ:


Պաշտպանության նախարարության փոխանցմամբ, մարտական կրակի կիրառմամբ անցկացված զորավարժությունների ընթացքին հետևել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը:


«Զորավարժությունների ընթացքում պայմանական մարտի ժամանակ տարբեր ստորաբաժանումների միջև իրականացվել են վարժանքի սցենարով նախատեսված փոխհամաձայնեցված համալիր գործողություններ, որի արդյունքում միացյալ զորախմբի ստորաբաժանումները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և ոչնչացրել են պետական սահմանը հատած պայմանական հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերը»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ:


Զորավարժության ընթացքում կիրառվել են Միգ-29 կործանիչներ, Մի-8 ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր, տանկեր, հակաօդային և ռեակտիվ համակարգեր, տարբեր տրամաչափի հրետանի և այլ ռազմական տեխնիկա: «Արագած 2015» զորավարժություններն անցկացվել են հայ-ռուսական միացյալ զորախմբի (ուժերի) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի ղեկավարությամբ: