Երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով այսօր երեք անձի մեղադրանք է առաջադրվել՝ Սմբատ Հակոբյանին ծանր մարմնական վնասվածք պատճառելու փաստով:
Քննչական կոմիտեից ստացված հաղորդման համաձայն, նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ մի խումբ անձինք 2015թ. սեպտեմբերի 21-ին, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Աբովյան փողոցի 2/2 հասցեում գտնվող շինհրապարակի մոտ բռնություն են գործադրել Սմաբատ Հակոբյանի նկատմամբ՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։
«Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Երևանի բնակիչներ Հ. Պետրոսյանին, Ա. Սարգսյանին և Ա. Գրիգորյանին սեպտեմբերի 26-ին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կազմում դիտավորությամբ Ս. Հակոբյանին ծանր մարմնական վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։