Յուրա Մովսիսյան. Հաճույք եմ ստանում իմ խաղից ու թիմում տիրող մթնոլորտից
Սակայն, հարձակվողի խոսքով, նրանք նաեւ ամենապահանջկոտն են: «Մարդիկ ապրում են թիմով: Նախորդ տարի ես պարզապես դուրս էի գալիս խաղադաշտ ու աշխատում, իսկ հիմա հաճույք եմ ստանում իմ խաղից ու թիմում տիրող մթնոլորտից»,-խոստովանել է Մովսիսյանը:
Նա անդրադարձել է նաեւ իր հասցեին հնչող քննադատությանը: Ըստ Մովսիսյանի, քիչ չեն այն մարդիկ, որոնց կարծիքով ինքը լավ խաղ չի ցուցադրում. «Սակայն նրանց խոսքերն ինձ չեն հետաքրքրում: Ինձ չսիրողները չեն փոխվի, իսկ ովքեր իմ կողքին են, միշտ կաջակցեն: Ես նրանց համար եմ խաղում ու ցանկանում են երջանկացնել»: