ՊԲ 4 զինծառայող է զոհվել, կան վիրավորներ
Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը հայտնում է, որ այսօր ժամը 17:30-ի սահմաններում ադրբեջանական զինուժը թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկել ՊԲ-ի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ-ի հաղորդմամբ, դրա հետևանքով բեկորային մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ 20-ամյա Նորայր Միքայելի Խաչատրյանը, Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը և18-ամյա Հարութ Մաքսիմի Հակոբյանը, Կարեն Գևորգի Շահինյանը: Կան վիրավորներ:
«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում: