ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հայկական կողմը հակառակորդին զսպելու համար կդիմի համարժեք միջոցների

0

Այս մասին ասվում է ՀՀ պաշտպանության նախարարության րոպեներ առաջ տարածած հայտարարության մեջ:

ՊՆ-ն կոչ է արել ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից եւ գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ, իսկ ՀՀ-ի հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը` այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց:

“Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների եւ հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարեւան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը շփման գծում:

ՀՀ ՊՆ-ն հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը եւ միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»,- ասված է հայտարարության մեջ :

Նշենք, որ սեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետեւանքով ՀՀ Տավուշի մարզի խախաղ բնակչության շրջանում կան զոհեր եւ վիրավորներ: