ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Մոսկվայում հանդիպել են ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահները

0
Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն աշխատանքային այցով Մոսկվայում է, որտեղ երեկ հանդիպել է Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինի հետ։


Հայաստանի քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Ռուսաստանի քննչական կոմիտեների վարույթում քննվող քրեական գործերով ըստ անհրաժեշտության միմյանց իրավական օգնության ցուցաբերումը և դրա արդյունավետության բարձրացումը, ինչը կնպաստի հանցագործությունների լիարժեք բացահայտմանն ու մեղավոր անձանց պատժի անխուսափելիությանը։


Կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ՝ նախանշելով կոնկրետ ուղղություններ։


Այցի ընթացքում Հովսեփյանը սեպտեմբերի 22-ին մասնակցել է Հայաստանի անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը։