ru24.pro
Новости по-русски
Сентябрь
2015

Հովսեփյանը Մոսկվայում հանդիպել է Չայկայի հետ

0
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի գլխավոր դատախազ, ԱՊՀ-ի երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի նախագահ Յուրի Չայկայի հետ։


Հանդիպման ընթացքում քննարկվել է գործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։


Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժնի փոխանցմամբ, Չայկան Հովսեփյանին է հանձնել ԱՊՀ-ի երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հոբելյանական շքանշանը՝ խորհրդի հիմնադրման 20-ամյակի առթիվ։


Հայաստանի քննչական կոմիտեի նախագահին հոբելյանական շքանշանով պարգևատրելու մասին որոշումը կայացվել է խորհրդի՝ օգոստոսի 27-ին Աստանայում կայացած 25-րդ հոբելյանական նիստի ժամանակ։ Մեկ այլ որոշմամբ Հովսեփյանը ճանաչվել է խորհրդի պատվավոր անդամ։