«Բորուսիան» Գերմանիայի առաջնությունում կորցրել է առաջին միավորները
Թոմաս Տուխելի սաներն այս մրցաշարում կորցրել են առաջին միավորները: Նախ աչքի են ընկել տանտերերը, գոլի հեղինակ է դարձել Սեբաստիան Ռուդը:
Երկրորդ խաղակեսում «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ է դարձել Պիեր- Էմերիկ Օբամեյանգը: Հանդիպումն ավարտվել է 1:1 հաշվով:
Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է եղել պահեստայինների շարքում ու խաղադաշտ է դուրս եկել երկրորդ կեսի ժամանակ: Ի դեպ, նա «Բորուսիայի» կազմում անցկացրել է 100-րդ հանդիպումը:
Դորտմունդյան ակումբը 16 միավորով ընթանում է 2-րդ հորիզոնականում, «Բավարիան» 18 միավորով առաջին տեղում է: