Լիլիթ Մկրտչյանը Վրոցլավի մրցաշարում ոչ-ոքի է խաղացել
Լիլիթ Մկրտչյանն ուժերն է չափել Քրիստինա-Ադել Ֆոիսորի (Ռումինիա) հետ: Պարտիան ավարտվել է ոչ-ոքի:
Հայ շախմատիստուհին 4,5 միավորով շարունակում է զբաղեցնել 3-րդ հորիզոնականը: Առաջատար 6 միավորով դարձել է ռուս Ալինա Կաշլինսկայան:
Այսօր կայանալու է վերջին տուրը, ու Մկրտչյանի մրցակիցն է լինելու կրկին ռումինացի Իրինա Բուլմագան: